Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ դիմելով զանգվածային լրատվության միջոցներին եւ քաղաքացիներին՝ չհրապարակել Հայաստանի
Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների և սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ եւ մեկնաբանություններ։
Հարկ է օգտվել միայն պաշտոնական լրահոսից՝ խուճապային տրամադրության առաջացումը հանրության շրջանում բացառելու համար:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն оրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ամբողջովին վերահսկում է հանրապետությունում անվտանգային իրավիճակը: