Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը վստահեցնում է՝ խմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանա։ Այս մասին նա ասել է Կառավարության նիստից ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ ««Վելոիա ջուր»-ը 209 դրամ սակագնի հայտ է ներկայացրել օգոստոսին, մեր նախնական հաշվարկներն ավարտված են,
ներկայացվել է նիստի։ Սոցիալապես անապահով սպառողների համար պահպանում ենք նույն գինը, 208,5 դրամ ստացվում է մնացած սպառողներինը, բայց, եթե լսել եք ՏԿԵ նախարարության հայտարարությունը, տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է, այսինքն՝ հունվարի 1-ից որևէ փոփոխություն չի լինի սպառողների համար»,-ասաց Բաղրամյանը։ Նա նշեց, թե այս որոշումը մեկ տարվա համար է։