Երբեք մտքովս չէր անցնի, որ ամենահասարակ թխվածքաբլիթից հնարավոր է այսքան համեղ ուտեստ պատրաստել: Պահանջվում է ընդամենը 10 րոպե ժամանակ: Անհրաժեշտ բաղադրիչներ. թխվածքաբլիթ, ցանկալի է շոկոլադե՝ 150 գ, ձու՝ 3 հատ, կաթ՝ 2 բաժակ, խտացրած կաթ՝ 250 գ, վանիլին, կարագ՝ 50 գ; Ջն արակի համար.կակաո՝ 3ճ.գ., կաթ՝ 150մլ, շաքարավազ՝ 3ճ.գ.։
Պատրաստման եղանակ. Ձուն խառնել կաթի ու խտացրած կաթի, նաև վանիլինի հետ: Հարել՝ մինչ համասե ռ զանգված կստացվի: Ե փել թույլ կ րակի վրա՝ մինչ խտանալը, ընթացքում խառնել: Երբ լավ խտանա, հանել կր ակից: Կրեմին ավելացնել փափկած կարագը, խառնել և դնել մի կողմ, որ սառի: Ջն արակի համար խառնել բոլոր բաղադրիչները և եփել՝ մինչ ե ռման աստիճանի հասցնելը:
Հանել կրա կից և թողնել, որ սառի: Տապակի մեջ մի շերտ թխվածքաբլիթ դնել, լցնել կրեմի 1/3 մասը: Թխվածքաբլիթը պիտի ամբողջությամբ ծածկվի: Նորից թխվածքաբլիթի շերտ անել, և նորից կրեմ: Ստացվում է 3-4 շերտ: Վերջին շերտը պիտի լինի կրեմ: Ջնա րակ լցնել և 1.5 ժամով ուղարկել սա ռնարանը: Ցանկության դեպքում կարող եք զարդարել, օրինակ՝ ընկույզով: Բարի ախորժակ: