
30 տարի առաջ ցանկացած տղամարդ պատրաստ էր ամեն գնով պաշտպանել նույնիսկ անծանոթ երեխայի, իսկ հիմա տղամարդիկ անտարբեր են անցնում անծանոթ երեխայի ժբախտության կողքով, կարծես, թե նրանք վարակակիրներ են: Այստեղ գործ ունենք ուրիշ բանի հետ: Անծանոթ երեխաներին օգնելը կարող է տղամարդու համար ավարտվել դատարանում մանկապիղծի հոդվածով, կամ կարող է խաբեության զոհ դառնալ, քանի որ շատ խաբեբաներ իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են երեխաներին:
Հենց այսպիսի խաբեության զոհ դարձավ ամուսինս: սուպերմարկետի մոտ նրան մոտեցավ մի արտասվող աղջիկ և ասաց, որ կորել է և հիմա չի կարողանում գտնել մորն ու եղբորը: Իհարկե ցանկացած նորմալ տղամարդ կբռնի երեխայի ձեռքից և նրան կտանի սուպերմարկետ, բայց ամուսինս հայտնվել էր խաբեբաների թակարդում, բայց նա, ինչպես հետո պարզվեց, կատարեց ամենաճիշտ ստուգումը:
Նա գրպանից հանեց հեռախոսը և աղջկան ասաց, որ կզանգի ոստիկանություն և նրանք կգտնեն իր մորն ու եղբորը: Երբ այդ երեխան լսեց ոստիկանության անունը, միանագամից փախավ անհայտ ուղղությամբ: Երբ մենք վերջացրեցինք, ամուսինս գնաց մոտակա ոստիկանական բաժանմունք և պատմեց այս դեպքի մասին ու ասաց, որ հնարավոր է դա խաբեբաների ձեռքի գործ լինի: Իհարկե, եթե ամուսինս այլ կերպ վարվեր, հիմա նա խաբեբաների զոհ դարձած կլիներ: Հիմա սուպերմարկետի ավտոկայանի տարբեր մասերում տեսախցիկներ են տեղադրված: