Հիշում եմ, թե ինչպես էի զայրանում, երբ զարմիկս իր տղային մեքենա էր խոստանում լավ սովորելու համար, կամ փող էր տալիս 5 ստանաու դեպքում: Եթե Վովան հինգ է ստանում, ես նրան հինգ ռուբլի եմ տալիս, 4 – 4 ռուբլի եմ տալիս և այսպես շարունակ: Սա զարգացնող համակարգ է,- ասում էր զարմիկս: Դուք մտածում եք, որ ամեն ինչ լավ է, բայց ոչ:
Երեխան կինո գնալու համար պետք է 5 ռուբլի ունենա: Այս պարագայում նա ընտրում է հեշտ տարբերակը, այսինքն՝ երեք անգամ 2 է ստանում: Երեխան այլ մոտիվացիա պետք է ունենա,- մտածեցի ես: Այդ մոտիվացիան պետք է հետաքրքրությունը լինի, բայց դժվար, թե երեխային դպրոցում ամեն առարկա հետաքրքրի: Հասուն մարդը աշխատում է իրեն չհետաքրքրող աշխատանքով, եթե իրեն լավ են վճարում:
Բայց ցածր դասարանների երեխան դժվար թե գիտակցի, որ մաթեմատիկան իրեն ապագայում պետք կգա: Հենց այս պահերին էլ գալիս է փողով մոտիվացնելու միտքը: Երբ ծանոթներիցս հետաքրքվեցի, իմացա, որ շատերն են այս մեթոդը կիրառում: Այդ մարդիկ ասում էին, որ սովորելը երեխայի հիմնական աշխատանքն է և դրա համար պետք է վճարել նրան,
բայց այս պարագայում երեխայի նպատակը կլինի բարձր գնահատականը այլ ոչ թե գիտելիքները և նա տարբեր զարթուղի ճանապարհներով կփորձի այն ստանալ: 2007 թվականին Ամերիկացիները փորձ արեցին պարզելու համար, թե իրոք այս մեթոդը արդյունավետ է, թե ոչ: Նրանք «FamileRewards» ծրագրի միջոցով գումար էին
տալիս անապահով ընտանիքների երեխաներին: Լավ գնահատականների համար 4-րդ դասարանցիներին վճարում էին 25, իսկ բարձր դասարանի սովորողներին 50 դոլլար: Բայց 2016 թվականին ստուգեցին և տեսան, որ այս փորձը ոչ մի արդյունք չի տվել: Պատճառը չփորձեցին գտնել, այլ ուղղակի փորձը ձախողված համարեցին: