Կիսուր մայրիկս շատ լավ կին ա։ Ես երեխայիս ծնվելուց հետո արագ վերականգնվեցի ու անցա բնականոն կյանքիս, որովհետև կիսուրս ամեն ինչում կողքս էր ու ինձ օգնում էր։
Կիսուրս օգնում էր ինձ երեխայիս խնամքն իրականացնելիս, տան մաքրությունն անելիս, ճաշեր պատրաստելիս։ Նրա շնորհիվ ես կարողանում եմ և լավ տան կին լինել և գնալ աշխատանքի ու լավ մասնագետ լինել։
Շատ ուրախ եմ, որ նրա պես լավ կնոջ հետ ենք ապրում։ Աստված տա բոլորիդ բախտն իմ պես բերի։
Որոշել եմ կինոյի 2 տոմս առնեմ ու նվիրեմ, թող գնա ու իր ընկերուհու հետ լավ ժամանակ անցկացնի։ Նա արժանի ա լավագույնին։