Արդեն 4 տարի է ինչ ամուսնացած ենք, սակայն վերջին շրջանում իմ ու ամուսնուս հարաբերությունները հեչ լավ չէին: Կասկածում էի, որ նրա կյանքում ուրիշ կին կա, սակայն ապացույցներ չունեի: Մեկ ամիս առաջ նրա հեռախոսի մեջ մի կնոջ լուսանկարներ տեսա ու նամակագրությունը կարդացի: Ամեն ինչ պարզ էր, արդեն վաղուց էին հանդիպում ու ամուսնուս սիրուհին էր:
Ինձ կորցրեցի, դուրս եկա տնից: Հետո երբ վերադարձա, աչքերս ուռած էին ու սկեսուրս հասկացավ, որ մի բան այն չէ: Նա ինձ խնդրեց, որ ամեն ինչ իրեն պատմեմ, ես էլ չդիմացա ու պատմեցի: Սկեսուրս ահավոր բարկացավ, հունից դուրս եկավ ու սկսեց վատաբանել տղային: Այնուհետև ինձ ասաց. «Դու չնեղվես հանկարծ, ես դրա հախից տես ոնց եմ գալու: Հլը էդ խելոքին նայի, տուն տեղ թողել, գնացել թիթեռ ա նկարում»:
Սկեսուրս զանգեց ամուսնուս ու ասաց, որ իր հետ խոսելու բան ունի ու ցանկանում է տեսնել նրան դրսում: Ամուսինս անակնկալի է գալիս այն հանգամանքից, որ սկեսուրս տեղյակ է իր սիրուհու մասին: Սկեսուրս շատ խիստ տոնով ասում է, որ եթե ամուսինս շարունակի իրեն այդկերպ պահել, նա ամեն ինչ կանի, որ նրան թողնի առանց գռոշի: Բաժանության դեպքում էլ կշարունակի ապրել ինձ հետ, իսկ որդին ստիպված կլինի հեռանալ տնից: Այս խոսակցությունից հետո ամուսինս ծանրութեթև է անում իրավիճակը և լքում սիրուհուն՝ վերադառնալով ընտանիք