Կիևում և Ուկրաինայի ևս հինգ շրջանում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Հրթիռային սպառնալիքի պատճառով տագնապ է հայտարարվել կենտրոնական, հյուսիսային, հարավային և արևելյան շրջաններում։ Զինված ուժերը հայտնել են, որ ահազանգն ընդգրկել է Չեռնիգովի, Սումիի, Կիևի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Խարկովի, Օդեսայի,
Նիկոլաևի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի շրջանները։
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ TELEGRAM-ՈՒՄ