Եգիպտոսում 13 հարկանի շենք է փլուզվել, բազմաթիվ մարդիկ փլատակների տակ են:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տանը, որը գտնվում է Ալեքսանդրիայում, սովորաբար ամռանը հանգստացողներին են տեղավորում: Փրկարարներն այժմ մաքրում են բեկորները։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը շենքի կառուցվածքի լուրջ թերությունները։