Ուկրաինայի Զինված ուժերը հաստատվել են և դիրքեր գրավել Օլեշեկի շրջանի ձախ ափին (Խերսոնի շրջան): Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները` հղում անելով ռուս զինվորական թղթակիցներին:
Հաղորդվում է, որ ռուսական զորքերը լքել են տարածքը՝ շրջապատումից խուսափելու համար: Նաև ռուսական աղբյուրները տեսանյութեր են հրապարակում ուկրաինական հարձակման ժամանակ ենթադրյալ կռիվների մասին:
Ռուսական որոշ լրատվամիջոցներ գրում են նաեւ, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հաստատվել Դնեպրի ձախ ափին։