Այսօր՝ հունիսի 27-ին, ինքնասպանութուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և ավագ քննիչ Սերոժ Սեդրակյանի գլխավորությամբ։
Նոր Հաճնի կարջի վրա պարեկներն ու Ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարոդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ։
Կան կասկածներ, որ այդ ամենը պատկանել է մահացածին, ով նշված իրերը թողել է կամրջի վրա և իրեն ցած նետել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն աշխատում է Armobil Security Service ընկերությունում։ Ու նշված ընկերության տարբերանշանով նրա հագին ծառայողական վերնաշապիկ է եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։