ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկը բռնությամբ մեքենայից դուրս է հանում ապացույց պահանջող կնոջը

168.am-ը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է պարեկը ուժով մեքենայից դուրս հանում վարորդ կնոջը:

Տեսանյութում կինն ասում է, որ ինքն ունի տեսախցիկ, որն ամեն բան ձայնագրում է. «Հիմա եթե նայենք ձայնագրությունը եւ պարզվի, որ ես ամրագոտին գցած եմ եղել, ի՞նչ եք անելու: Ինձ բարոյական փոխհատուցում տալո՞ւ եք: Այսինքն դուք ինձ ձերբակալելու եք, իսկ ինձ փոխհատուցում չի լինելու ձեր ոչ իրավաչափ գործողությունների համար: Ներկայացրեք իմ մեղավորության ապացույցը»:

Պարեկն ասում է, որ ինքը տեսել է, ինչին կինն արձագանքում է. «Մեր օրենսդրության մեջ չկա «Ես տեսել եմ» ձեւակերպում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*