Հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա․ 6 մարդ զոհվել է (տեսանյութ)

Իրանի հարավ-արևելքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ․ հայտնում է Reuters-ը։ Հարձակումը տեղի է ունեցել Զահեդանում, որտեղ անցած տարի երիտասարդ քուրդ կնոջ մահվան ֆոնին անկարգություններ են սկսվել։

Զահեդան քաղաքից բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորները կրակել են շարժվող մի քանի մասնավոր մեքենաների ուղղությամբ։ Անցյալ տարի Զահեդանը, ինչպես և Իրանի շատ այլ քաղաքներ, դարձավ ամենշաբաթյա բողոքի ցույցերի թատերաբեմ, որոնց ընթացքում զոհվեց առնվազն 66 մարդ։

Տեսանյութն՝ այստեղ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *