Ադրբեջանի՝ Ռուսաստանի հետ սահմանակից շրջանների տարածքում սկսվել են օպերատիվ-որոնողական և կանխարգելիչ համալիր միջոցառումներ։ Գործողությունները, ըստ APA-ի, իրականացվում են երկու երկրների ներքին գործերի նախարարների փոխադարձ համաձայնության հիման վրա։
Գուբայի, Գուսարի, Խաչմազի, Բալականի, Զագաթալայի, Գախի, Շեքիի, Օղուզի և Գաբալայի շրջանների տարածքներում ընթացող գործողությունների կապակցությամբ համապատասխան վայրերում ոստիկանական տեղամասեր են ստեղծվել։
«Սահման-պատնեշ» գործողությունը կշարունակվի մեկ շաբաթ։
Թե կոնկրետ ինչով են պայմանավորված նման միջոցառումները՝ չի նշվում։