ՍԿԱՆԴԱԼ. Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. օտարերկրացին ոստիկաններին հայտնել է, որ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու ժամանակ կատարողն անընդհատ ասել է «թենքյու- թենքյու»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել օտարերկրյա պետության 27-ամյա մի քաղաքացի (նախաքննության շահերից ելնելով, այս պահին ինքնությունը չենք հայտնում) և հայտնել է, որ ժամը 23:20-ի սահմաններում Աբովյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ անձը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու հատկանիշով, ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օտարերկրացին հայտնել է նաև, որ սեքսուալ բնույթի բռնություն կատարելու ընթացքում այդ անձն անընդհատ կրկնել է «թենքյու — թենքյու» արտահայտությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *