Ադրբեջանում վարորդը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել երեք տարեկան երեխայի:
Համապատասխան կադրերը տեղադրվել են սոցիալական ցանցերում։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 4-ին Գոբու գյուղում։
Ինչպես երեւում է կադրերում, Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հետընթաց շարժվելով, վրաերթի է ենթարկել երեքամյա Ագիլ Մուրադովին, ով խաղալիս է եղել փողոցում։
Երեխան ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Տղայի հարազատների խոսքով՝ նրան վրաերթի ենթարկած վարորդը ապրում է հարեւանությամբ։ Չնայած նրան, որ ոստիկանները բերման են ենթարկել տղամարդուն, բացատրական գրություն ստանալուց հետո նա ազատ է արձակվել։