Չեռնոգորիայում ձերբակալել են «օրենքով գող» «Ժորիկ Թբիլիսսկուն»։
Նրա նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում հայտարարվել էր հետախուզում։
«Օրենքով գողին» բերման են ենթարկել Տիվատի օդանավակայանում, նա գտնվում էր Ինտերպոլի հետախուզման բազայում։ Ժորիկի իսկական անունը Գեորգի Մանուկյան է։ 2023 թվականի հունվարին 59-ամյա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական հիերարխիայում բարձրագույն պաշտոն զբաղեցնելու հոդվածով։ Մանուկյանին հեռակա մեղադրանք է առաջադրվել և երկու ամսով կալանավորվել։
Հետաքննության տվյալներով՝ Դեդ Հասանն ինքն է «թագադրել» նրան 1993 թվականին Կրասնոդարում։ Այդ ժամանակվանից նա հանցավոր գործունեություն է ծավալել Կրասնոդարի երկրամասում։