2022 թվականի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն պայթյունից տուժածներին կրկին հրավիրում է ԱԱԾ՝ հարցաքննության։ Մինչ այդ, նկատենք, որ ողբերգական դեպքից 1 տարի անց առեւտրի կենտրոնի սեփականատերերից որեւէ մեկին նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել։
Հիշեցնենք, որ իրավապահ համակարգը ողբերգական դեպքով այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի եւ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված եւ միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն կալանավորվել էր։