ՀՐԱՏԱՊ. Հայ-թուրքական անցակետում հրդեհ է. Մանրամասներ

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա վարչական շրջանում ՝ թուրքական սահմանի ապագա անցակետի շինարարության հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհվել է Մարգարայի սիմվոլը համարվող, դեռևս 1960-ականներին կառուցված սահմանապահ ուղեկալի դիտաշտարակը։ Դիտաշտարակի վրա արագիլի բույն է եղել ու այն վնասվել է, քանդվել է: Թե պատճառը ո՞րն է՝ եղել. քամին կամ էլ շինաշխատանքների պատճառով է վնասվել՝ հայտնի չէ։ Սակայն, բնի հատվածի մի մասն ընկել է դիտաշտարակի վրա ու երբ «բալգարկայով» գործ են արել, կայծ է բռնկվել ու ժամը 15.30- ի դրությամբ հրդեհ է բռնկվել։

Հետաքրքիր է, որ հրշեջ մեքենաները ազդանշանների ձայները չեն միացրել, որպեսզի հավելյալ խուճապ կամ աղմուկ չառաջանա սահմանամերձ համանքում։

Հիշեցնենք, որ Մարգարայի մոտակայքում ակտիվ շինարարություն է գնում, կառուցվում են շարժական մաքսակետեր։ Հին կառույցներին ձեռք չեն տվել, սակայն նորերը նոր թափով են կառուցվում։

ՀՀ ներքին գործերի նախարարության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հաստատեց հրդեհի առկայությունը։ «Ահազանգ է ստացվել, որ ուղեկալի վրա թռչնի բույն է վառվում։ 15.45-ին մեկնած խումբը կրակը մեկուսացրել է, իսկ այս պահին որքան հասկանում եմ, հրդեհաշիջման աշխատանքներ են տանում»,-ասաց Գաբիրելյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *