ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Լոռու մարզում շունը հարձակվել է 8-ամյա տղայի վրա. Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել «Սպիտակ» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, գլխի և պարանոցի շրջանում սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Ս․ Մալաքյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում։

Վիրաբույժներ Ալեքս Ասատրյանը, Այվազ Մխիթարյանը, Համլետ Նազարյանը, Ֆրունզե Եղիայանը, անեզթեզոլոգ-ռեանիմոտոլոգներ Մանուշ Հովհաննիսյանն ու Գոռ Հովհաննիսյանը, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, անում են անհնարինը՝ երեխայի կյանքը փրկելու համար։

Այս պահին երեխայի վիրահատությունը շարունակվում է, որի մեջ ներգրավված է նաև հիվանդանոցի ողջ բուժանձնակազմը՝ մայրապետից մինչև վիրաբուժական թիմ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին՝ «Երեխայի վրա հարձակվել է շղթայով կապված շունը, որը պոկել է շղթան։

Ու հիմա ճիշտ է՝ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վստահ ենք, որ Սպիտակի բժիշկներին այս անգամ ևս կհաջողվի փրկել երեխայի կյանքը, քանի որ առաջին անգամ չէ, որ Սպիտակի բժիշկները, լինելով իրենց բարձունքում՝ բազմաթիվ կյանքեր են փրկել։

Ուզում ենք նաև մեր զայրույթն ուղղել շան տիրոջ հասցեին, ով տիրություն չի արել շանը։ Մի ամբողջ իտալական թաղամաս այդ շան պատճառով սարսափի մեջ է ապրում։ Ինչո՞ւ տիրոջը չեն պարտավորեցնում, որ հսկողության տակ պահի շանը։ Մենք էլ ենք կենդանասեր, մենք էլ ենք սիրում շուն, բայց հիմա ո՞վ է 8-ամյա մեր երեխային այդ օրը գցելու համար պատասխան տալու»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *