Գույժ։ Մահացել է սերիալների թագուհի, սիրված դերասանուհի Արասի Բալաբանյան
Ռիո դե Ժանեյրոյում մահացել է դերասանուհի Արասի Բալաբանյանը։
Նա հոսպիտալացվել էր Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցներից մեկում: Հիվանդանոցից CNN-ին հաստատել են դերասանուհու մահը, սակայն չեն հայտնել պատճառը:
Ավելի քան կես դար տևած կարիերայի ընթացքում Բալաբանյանն աչքի է ընկել սերիալներում և հեռուստատեսային նախագծերում իր կատարած դերերով։
Արասիի մասնակցությամբ Globo TV-ի ամենագլխավոր նախագծերից մեկը 1990 թվականի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելն է։
1997 թվականին Արասի Բալաբանյանը ստացել է մրցանակ հեռուստատեսության մեջ կնոջ լավագույն դերի համար՝՝ «Նոր զոհը» հեռուստասերիալում Ֆիլոմենա Ֆերետոյի կերպարը ներկայացնելու համար։
Արասի Բալաբանյանը ծնվել է 1940 թվականին Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդի քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915 թվականի Ցեղասպանությունից։