Խերսոնի մարզի Շիրոկայա Բալկա գյուղում ռուսական հրթիռակոծությունից հետո ծանր վիճակում հոսպիտալացված 12-ամյա տղան մահացել է հիվանդանոցում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Ավելի վաղ, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, գնդակոծության հետևանքով զոհվել էր տղայի ողջ ընտանիքը՝ մայրը, հայրը և նորածին քույրը, ով ծնվել էր ընդամենը 23 օր առաջ։
Ընդհանուր առմամբ, Խերսոնի մարզում ռուսական հրետանու հարվածներից վեց մարդ է զոհվել։
Նշվում է, որ ռուսները հարվածել են Ստանիսլավ գյուղին, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս մեկ կին վիրավորվել է։ Բացի այդ, գնդակոծության հետևանքով ավերվել և վնասվել է 5 առանձնատուն։