Հարձակում է տեղի ունեցել Իրանի Ֆարս նահանգի Շահ Չերախ դամբարանում, որը գտնվում է Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում. հայտնում է Tasnim գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել են դամբարանի առնվազն երկու սպասավոր։
Իր հերթին Fars գործակալությունը պնդում է, որ զինյալներին հակահարված են տվել անվտանգության ուժերը, որոնք ոչնչացրել են հարձակվողներին կրակ բացելուց անմիջապես հետո։