Ալիևը խնդրանքով դիմել է Հայաստանի կառավարությանը․․․ ինչ է նա ուզում

Վերջերս «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» հանդեսի 11-րդ համարում լույս է տեսել Պատմության թանգարանի մի շարք աշխատակիցների կողմից պատրաստված հոդված, որտեղ ներկայացվել են Հայաստանի պատմության թանգարանի որոշ արխիվային բացառիկ նամակներ։

Այդ նամակները հրապարակելու նպատակն է ցուցադրել, թե ինչպես են խորհրդային տարիներին ազգային ինքնության կառուցման ճանապարհին իրար հետ համագործակցել խորհրդային տարբեր ժողովուրդներ, թե ինչպես են հարևան պետությունների մշակութային ինստիտուտները հաղորդակցվել, թանգարանային ցուցանմուշներ փոխառվել, ինչ հիմնական և ժամանակավոր ցուցադրություններ են կազմակերպվել։

Այդ տեսանկյունից հետաքրքիր է հատկապես թանգարանի արխիվում պահվող մի քանի պաշտոնական նամակներ, որոնք Ադրբեջանի ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Սահմեդ Վուրղունը ուղղել էր Հայաստանի ԽՍՀԳ նախագահ Վիկտոր Համբարձումյանին։ Նամակներից առաջինը գրվել է 1955 թվականի փետրվարի 8-ին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի Պատմության թանգարանն իրականացնում է Ադրբեջանի հնագույն ժամանակաշրջանին նվիրված ցուցադրություն և այս ծրագիրը ամբողջացնելու համար խիստ անհրաժեշտ են քարե դարյան գործիքների օրինակներ ՀԽՍՀ ԳԱ Հայաստանի պատմության թանգարանից։ Ադրբեջանի ԳԱ նախագահությունը խնդրում է Վ․ Համբարձումյանին հանձնարարական տալ պատմության թանգարանի տնօրեն Կարո Ղաֆադարյանին 10 անուն 18 առարկա, իրենց բնութագրերով և թվագրությամբ, ուղարկել Ադրբեջանի պատմության թանգարանին։

Ակադեմիկոս Ս. Վուրղունը նշում է նաև, որ ունեն Կ. Ղաֆադարյանի նախնական համաձայնությունը, իսկ կից ներկայացնում է նաև առարկաների ցանկը՝ Ադրբեջանի պատմության թանգարանի տնօրեն Սալեհ Կազիևի ստորագրությամբ։
Առաջին նամակից գրեթե 9 ամիս անց՝ 1955 թ. նոյեմբերի 15-ին, ՀՊԹ տնօրեն Կ. Ղաֆադարյանին նամակ է ուղարկում Ադրբեջանի պատմության թանգարանի տնօրեն Ս. Կազիևը, որը խնդրում է ուղարկել խոստացված քարե դարյան գործիքները, որոնք հայտնաբերվել են Հայաստանում հնագիտական աշխատանքների ժամանակ և ևս մեկ անգամ նշում է, որ այդ առարկաները խիստ անհրաժեշտ են «Ադրբեջանի հնագույն պատմությունը» ցուցադրության համար․
«Ադրբեջանի հնագույն ժամանակաշրջանին նվիրված ցուցադրություն. … խիստ անհրաժեշտ են քարեդարյան գործիքների օրինակներ ՀԽՍՀ ԳԱ Հայաստանի պատմության թանգարանից»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *