Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում, 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12.14-ին Սայիմբեյլի շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,03 կմ խորության վրա: