ՇՏԱՊ ԼՈՒՐ.. Կա երկու զոհ

Մեկ օրում 2 սպայի սպանություն է եղել երկրորդ բանակային կորպուսում, գրում է «Հրապարակ»–ը:

«Քիչ առաջ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ հունվարի 9-ին ժամերի տարբերությամբ Վարդենիսի դիրքերից մեկում սպանվել է լեյտենանտ Միքայել Դանիելյանը:

Սպանված լեյտենանտի դին առավոտյան ժամը 11-ի սահմաններում են հայտնաբերել, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով զինվորի դին ժամեր շարունակ մնացել է դիրքում, չեն կարողացել հիվանդանոց տեղափոխել:

Մեզ հայտնի դարձավ, որ Միքայելը Ամանորի գիշերը տանն է եղել՝ հարազատների միջավայրում: Ծնողները հետաքրքրվել են ծառայությունից, ասել է, որ ամեն բան լավ է, որեւէ մեկի հետ խնդիր չունի»,– գրել է կայքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *