ՀՐԱՏԱՊ… Տուժել է 102, զոհվել՝ 6 մարդ

Հունվարի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 534 դեպք, որից 159-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 82, ձնաբքի, ձնահյուսի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի, որոնողափրկարարական, փլուզման1-ական, ուժեղ քամու՝ 2, առատ ձյան՝ 3, մերկասառույցի 17, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 161, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 30, հրդեհի կեղծ կանչի՝ 24 և 136 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 111 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 238 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 161 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 102, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *