Ինչպես տեղեկացաք՝ երեկ հինգ հայ գերի վերադարձրեց Ադրբեջանը։ Նրանք այս անգամ Հայաստան վերադարձան ցամաքային ճանապարհով։ ՊՆ-ն դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ ո՞ր սահմանին է տեղի ունեցել հանձնումը։
Այդ հարցով ԱԱԾ-ն է զբաղվում, սակայն ԱԱԾ-ից էլ, ինչպես միշտ, չեն պատասխանում զանգերին։
Պաշտպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ հայ գերիները գիշերը 1 անց կեսի սահմաններում են հասել Երևան։ Տեղ հասնելուն պես նրանք անմիջապես այցելել են Զինվորական կենտրոնական հոսպիտալ, որտեղ բժշկական հետազոտություն են անցել։
Հետազոտության արդյունքում նրանց մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել, որից հետո դուրս են եկել հոսպիտալից։
Տեղեկություն կա, որ նրանք դեռևս տուն չեն գնացել և գտնվում են Քննչականում։