Ադրբեջանցի օկուպանտները այրում են Արցախի Մարտունու շրջանի իրենց հսկողության տակ անցած Թաղավարդ գյուղի բնակիչների մարագները, տները և այգիները։
Այդ մասին տեղեկություն հաղորդեց Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը։ Նա մանրամասներ պատմեց դեպքից՝ ասելով․
«Մոտավորապես 14․30-ին նկատեցինք, որ գյուղի վերևի մասից ծուխ է բարձրանում, որն ադրբեջանցիների հսկողության տակ է անցել»։
Հարգելի հետևորդներ, դեպքի մանրամասներին առավել հստակ տեղեկանալու համար կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութը․