փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ Կամոյի փողոցում MAN մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Վիրաբյանն ու Ժորա Զանդյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդհեը բռնկվել է MAN մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում:
Մինչ հրշեջների ժամանումը նախ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Բարեբախտաբար տուժածներ չկան: