Անապայում այրվող տնից տարհանվել է 440 մարդ, այդ թվում՝ 112 երեխա, մեկ մարդ տուժել է, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Երեքշաբթի օրը ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է, որ
Անապայում՝ Օբեզդնայա փողոցի 9 հասցեում գտնվող 11 հարկանի շենքում ձեղնահարկը բռնկվել է, հրդեհի մակերեսը հասել է 1 հազար քառակուսի մետրի։ Շենքի բնակիչների տարհանումը շարունակվում է։ Վերահսկիչ մարմնի տվյալներով՝ տարհանվում են նաև հարակից տների բնակիչները, սահմանափակվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
Քաղաքի քաղաքապետարանը հայտնել է, որ Անապայում հրդեհից վնասված բարձրահարկ շենքի բնակիչները կտեղափոխվեն երկու հյուրանոցների ժամանակավոր կացարաններում, այնտեղ արդեն 34 մարդ է ուղարկվել հատուկ ավտոբուսներով։
«Տարհանվել է 440 մարդ, որից 112-ը՝ երեխաներ, մեկ մարդ վիրավորվել է… Վթարված բնակարանների բնակչությանը տեղավորելու համար նախատեսված է երեք ժամանակավոր կացարան՝ 360 հոգու տարողությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 100 մարդ և 35 միավոր տեխնիկա