ՔԻՉ ԱՌԱՋ. Ողբերգական միջադեպ. Զոհեր կան

ՔԻՉ ԱՌԱՋ. Ողբերգական միջադեպ. Զոհեր կան

Ղազախստանի Կարագանդայի մարզի Բուխար-Ժիրաու շրջանի Բոտաքարա բանավանում գազի պայթյունի զոհ է դարձել երկու մարդ, այն հանգեցրել է նաև 12-բնակարանային շենքի երկրորդ հարկի մասնակի փլուզման։
Այս մասին հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Աբլայ Սուլթանգալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների տարածաշրջանային վարչության պետ Մուրատ Կատպանովը հայտնել էր, որ երկհարկանի, երկու մուտքով, 12 բնակարան ունեցող բնակելի շենքում, նախնական տվյալներով, տեղի է ունեցել կենցաղային գազի բալոնի պայթյուն, որին հաջորդել է երկրորդ հարկի մասնակի փլուզում՝ առանց հրդեհի։
Այնուհետև փլատակների տակից դուրս են բերել 6 հոգու և ուղարկվել Բոտաքարայի կենտրոնական հիվանդանոց:
Դեպքի վայրում օպերատիվ շտաբ է տեղակայվել․ տան բնակիչներին տրամադրվում է կացարանային օգնություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *