Ողբերգական դեպք՝ Երևանում. խանութներից մեկի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի

ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու 38 հասցեի մոտ՝ «El Paso» խանութի դիմաց, կնոջ դի կա:

Օրվա աստղագուշակ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիականության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Լուսիկ Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կնոջը հայտնաբերել են քաղաքացիները և ահազանգել են շտապօգնություն: Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կենսաբանական մահ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *