Երկու ժամ շարունակ Մասիսի քաղաքապետարանի շենքում հայտնված զինված տղամարդը շարունակում է վարչական հինգ հարկանի շենքն իր վերահսկողության տակ պահել, չնայած այն բանին, որ շենքը մեկ ու կես ժամ է՝ շրջափակված է ոստիկանական զորքով ու ԱԱԾ
աշխատակիցներով։ Նռնակներով զինված տղամարդը, ըստ Yerevan.Today- ի աղբյուրի, Մասիսի ավագանու նախկին անդամներից է` Էդգար Մարգարյանը («Լոշտ» մականվամբ հայտնի)։Մասիսի բնակիչ է, ամուսնալուծված է, ունի երկու զավակ։ Ավագանու ներկայիս անդամներից շատերը ճանաչում են նրան որպես բնակիչ ու նախկին կոլեգա, ընդ որում՝ հիմնականում շատ դրական են արտահայտվում նրա մասին։ Իհարկե՝ կցկտուր ակնարկներ էին անում, որ վերջին երկու-երեք տարիներին Էդգարը «շրջապատի մեջ է ընկել», ափսոսանքով են խոսում, որ ապրելակերպն է նաեւ փոխել, բարքեր և այլն։