Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք, նռնակ է նետել Մասիսի քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:168.am-ի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը։
«Անձը ներխուժել է քաղաքապետարանի վարչական շենք։ Ասում են` զինված է, պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանությունը գործողություններ է անում, մենք էլ շատ հեռու կանգնած ենք»,-ասաց Մասիս քաղաքի փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ նռնակով զինված տղամարդը քիչ առաջ մտել է Մասիսի քաղաքապետարան. լսվել է պայթյուն. փոխքաղաքապետ
Այս պահին ԱԱԾ–ն և ոստիկանությունը հատուկ գործողություն են իրականացնում Մասիսի քաղաքապետարանի մոտ։
Այս պահին լարված իրավիճակ է Մասիսի քաղաքապետարանի մոտ, Sputnik Արմենիայի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտնեց` նռնակով և ատրճանակով զինված մի քաղաքացի մուտք է գործել քաղաքապետարանի շենք։