Օրվա սկզբից Ճապոնիայում «Մավար» թայֆունի մոտենալու պատճառով 138 հազար մարդու տարհանման մասին է հայտարարվել. հաղորդում է NHK-ն։
Վակայամա պրեֆեկտուրայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ։
Մասնավորապես, բնակչությանը հորդորում են թաքնվել երկրորդ հարկից վերև, հնարավորության դեպքում ընտրել ամենաապահով վայրը՝ առանց դրսից դուրս գալու։