Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է երկրի բանակի (IDF) կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման մասին, գրում է Times of Israel թերթը։
«Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ զինվորականները վերադարձել են լիարժեք գործողությունների այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը խախտել է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է հրատարակության մեջ։
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 չորս կործանիչներ հարվածել են սիրիական Դամասկոսի արվարձաններին, սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են օդային ռումբերի մեծ մասը, զոհեր և վիրավորներ չկան։
Իսրայելի հարվածներ է հասցրել նաև Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի ծայրամասերին, բնակիչները լքում են ավերված թաղամասերը։