ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով զոհերի թվին, ասաց, որ այսօրվա դրությամբ զո հերի
ճշգրտված թիվը 105 է: Խոսելով տարածքային կորուստների մասին, վարչապետն ասաց.
«Ինչ վերաբերվում է տարածքին. երբ որ ասում ենք Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել: Եվ այս է պատճառը,
որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ 4-րդ հոդվածի հիման վրա»: