Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարվել է․ ՊՆ «Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից
սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռա-հրետանային հարվածները՝ թիրախավորելով կրկին խաղաղ բնակավայրերը՝ լայնորեն կիրառելով
նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր»,- քիչ առաջ հայտարարեց ՊՆ մամուլի քարտուղարը: «Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգության տրանսպորտային միջոցներին»,- նշեց նա: Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ,
ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը. ներկայացնելով սահմանագծում իրավիճակը՝ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: