ԱՐՏԱՀԵՐԹ ։ Սարսափելի Lուր ստացանք Uյունիքից

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,


որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի մոտ 17 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Տ., ծնված 1990 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորում (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Տ.-ն և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 1967 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել և հոսպիտալացվել ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենայում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:18-ին: Այրվել է ավտոմեքենան:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*