ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Կինը մահացել է շտապօգնության ընդունարանում՝ 5 ժամ սպասելուց հետո

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ. Կինը մահացել է շտապօգնության ընդունարանում՝ 5 ժամ սպասելուց հետո

Ֆրանսիայում Վալ դ՛Ուազի դեպարտամենտում, որը գտնվում է այդ երկրի հյուսիսում, կինը մահացել է շտապ օգնության ընդունարանում՝ 10 ժամ սպասելուց հետո, այդպես էլ բժշկի մոտ զննության մտնել չկարողանալով։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Օբոն համայնքում, Սիմոնա Վեյլի անվան հիվանդանոցում։ Կինը գանգատներ է ունեցել որովայնի ցավերից։

Նրա մոտ նաեւ ոտքերի շրջանում ուժգին այտուցներ են եղել։ Սպասելու ընթացքում նրան պարզապես սովորական ցավազրկող են տվել։ Ողջ գիշեր նա նստած է մնացել ընդունարանում եւ վիճակը նկատելիորեն վատացել է։ Երբ ի վերջո տեղավորել են թերապիայի բաժանմունքում, կես ժամ անց մահացել է։ Կինը եղել է 66 տարեկան։

Նրա դուստրը բողոք է ներկայացրել հիվանդանոցի դեմ։ Հիվանդանոցի ղեկավարությունն էլ հայտնել է, որ հետաքննություն կիրականացնի։ Միաժամանակ նշել է, որ հիվանդանոցի անձնակազմը գերբեռնված է աշխատել։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*