Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև՝
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են
Ադրբեջանի ագրեսիան: «Այսօր հանդիպել եմ Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Փելոսիի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների հետ։ Քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների
եվրոպական դատարանում»,- գրել է Փալոնը: Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է, որ Կապիտոլիումում զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: «Մենք քննարկել ենք
Ադրբեջանի հարձակումների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար մասշտաբային ճգնաժամը և ադրբեջանական հետագա ագրեսիայից խոցելի հայ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը»,— գրել է Փալոնը։
Տեսանյութը՝