Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 21-ին, 22-23-ը կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-24-ը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: