Պակիստանի բնակիչը տնային աշխատանքները չկատարելու համար ողջ-ողջ այրել է իր 12-ամյա որդուն, գրում է Daily Mail-ը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շահիր Խանը ստացել է ծանր այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկե
լ դպրոցական տղայի կյանքը: Նա մահացել է երկու օր անց:Նշվում է, որ հայրը որդու վրա նավթ է լցրել ու այրել՝ փորձելով վախեցնել երեխային և ստիպել նրան՝
կատարելու տնային աշխատանքները։Որդու հետ կատարվածից ու նրա հուղարկավորությունից հետո երեխայի մայրը դիմել է ոստիկանությանը՝ ամուսնուն
ձերբակալելու խնդրանքով: Պակիստանցին ձերբակալվել է: