Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 26-ին Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քասըփաշա թաղամասում՝ սևծովյան ափին առափնյա պահպանության աշխատողի ընտանիքում։ Նրա ընտանիքը մեկ տարի անց Ստամբուլից տեղափոխվել է Իլ Ռիզ և վերադարձել, երբ Էրդողանը 13 տարեկան էր։ 2003 թվականի օգոստոսին, Վրաստան կատարած իր այցի ժամանակ, Էրդողանն իբր պատմել է իր աջարիական ծագման մասին և այն մասին, որ իր ընտանիքը Բաթումից գաղթել է
Ռիզե[5]։ Սակայն 2014 թվականի օգոստոսին Էրդողանը հեռուստատեսային հարցազրույցում կտրուկ հերքել էր իր աջարիական կամ հայկական ծագումը[6]։ Դեռահասության տարիներին նա լիմոնադ և թխվածքաբլիթներ է վաճառել քաղաքի անապահով փողոցներում[7]։ 1965 թվականին Էրդողանն ավարտել է Պիալե փաշայի տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին Ստամբուլի Իմամ-խաթիբովի կրոնական վարժարանը[8]։ Դիպլոմը ստացել է՝ ավարտական քննություններ հանձնելով Էյյուփ վարժարանում։
Երիտասարդ տարիքում Էրդողանը տեղական ակումբի կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր[9][10]։ «Ֆեներբահչեն» ցանկանում էր պայմանագիր կնքել Ռեջեփի հետ, սակայն հայրը հրաժարվել է[11]։ «Կասիմպաշա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը անվանակոչվել է նրա ա