Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր փլուզման հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Ըստ նախնական տվյալների կա երեք տուժած, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։