Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած եւ ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ: