Ինչպես հայտնում է Trend-ը, ելույթ ունենալով «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» խորագրով խորհրդաժողովում, Ալիեւը, մասնավորապես, ասել է.
«Զանգեզուրը փոխանցվել է Հայաստանին 1920 թ, 101 տարի առաջ: Դրանից առաջ այս տարածքը մեզ էր պատկանում: Երբ ես ասում եմ Գեյչա, նրանք այժմ այն անվանում են Սեւանա լիճ: Դա ճշմարտություն է: Պարզապես նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին: Դրա վրա Սեւան չեք տեսնի: Այնտեղ դուք կտեսնեք Գեյչան:
Նույնը Երեւանի հետ է: Նրանք ոչնչացրեցին Երեւանի պատմական մասը: Ակնհայտ փաստ է, որ այստեղ ապրում էին ադրբեջանցիներ, այդ թվում` իմ նախնիները»:Սակայն դա չի նշանակում, որ մենք տարածքային պահանջներ ունենք: Ես ասել էի. «Այո, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք: Եթե վերադառնում ենք
Զանգեզուրի միջանցք, եթե օգտվելու ենք այս ճանապարհից, ապա ինչու՞ չվերադառնանք Երեւան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը», — ասել է Ալիեւը:ԱՂԲՅՈՒՐ