Ռուսական աղբյուրից տեղեկություն է ստացվել, ըստ որի Red Wings ավիաընկերության Սամարա-Երևան չվերթի օդանավի ուղևորները ստիպված են եղել առնվազն 11 ժամ սպասել օդանավակայանում։ RRJ-95 ինքնաթիռի թռիչքը նախատեսված է եղել ժամը 12։50-ին, սակայն այն հետաձգվել է։
Խնդիրը կապված է եղել օդանավի վառելիքի սենսորի հետ։ Անսարքության մասին տեղեկացել են միայն շարժիչը գործարկելուց հետո:
Կայացել է թռիչքը և ուղևորներին հաջողվել է հասնել Հայաստանի մայրաքաղաք։