Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև՝
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև ռազմական ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարների շուրջ։ Աքարը հերթական անգամ անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի
հետ հարաբերությունների հարցում: ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները: Աբդոլլահիանը զգուշացրել է՝ Թեհրանը վճռական պատասխան կտա տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և
սահմանների ցանկացած փոփոխությանը: Նա նաև ընդգծել է, որ Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: ԹԵՀՐԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ. ԻՐԱՆԻ ԱԳՆ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ափսոսանք է հայտնել Իրանի դեսպանին հավատարմագրումից զրկելու և Կիևում դեսպանատան անձնակազմը զգալիորեն կրճատելու վերաբերյալ Ուկրաինայի որոշման կապակցությամբ: «Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Կիևը պետք է զերծ մնա երրորդ կողմերի ազդեցությունից, որոնք ձգտում են խաթարել Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները»,- նշել է